«Վերջին 2 տարում կրճատվել է մարտավարական օղակը. այդ զորամասերի մի մասը պիտի կանգնեցներ հակառակորդի մխրճումը». Մովսես Հակոբյան

ԶՈւ կատարելագործման կամ օպտիմալացման  պլանը ենթարկվել է փոփոխության: Մասնավորապես,  մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել,  մինչդեռ  նախատեսված էր ճիշտ հակառակը:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության և  ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ ԳՇ-ի և ՊՆ-ի անձնակազմի թվաքանակը  95 տոկոսով ավելացել է։ Այսինքն, վերջին երկու տարում, այսպես ասած, կռվողների թիվը կրճատվել է, թուղթ գրողներինը՝ ավելացել:

«Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից։ Եվ այդ զորամասերը պատերազմի ժամանակ պետք է լրահամալրվեին, ներդաշնակվեին և փոխարինեին այն զորամասերին, որտեղ մի մասը 2-րդ էշելոնում խնդիր ունեին: Մի մասն ուներ հանկարծակի ստացվող խնդիրներ. եթե հակառակորդն  ուրիշ տեղով է մխրճվել, այդ մխրճումները փակելու և կանգնեցնելու: Դրանից զատ, բոլոր պաշտպանական շրջաններում Արցախի, որ պիտի ձևավորվեին ևս մեկ գումարտակ, կրճատվել է: Դրանից ներքև կրճատվել է  նաև մեկ վաշտ, բայց հետո իմ պնդմամբ վեր են ածել դասակների՝ մի-մի դասակ է կրճատվել բոլոր վաշտերում»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս