
«Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան… Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները: Պատգամավորական մանդատից են զրկում Գ. Ծառուկյանին». Երվանդ Վարոսյան

Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական գյուղերի բնակիչները թուրքի զորքի հետ ինքնուրույն բանակցում, քննարկում են, թե ինչ կարելի է հետները վերցնել գաղթական դառնալուց առաջ, գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան, հայկական բանակը հեռանում ու պայթեցնում է սեփական զորամասերը, արտասահմանի հայերն ամաչում են փողոց դուրս գալ, տնտեսությունը կործանված է, Հայաստանի կեսը պատրաստվում է արտագաղթել, այս շղթան, ցավոք կարելի է էջերով շարունակել…
Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները։ Պատգամավորական մանդատից են զրկում Գագիկ Ծառուկյանին և ապօրինի խուզարկում են ընդդիմախոսների բնակարանները։
Սա է երկու տարում երկիր կործանած ոչնչությունների պատկերը։
Չէ, կներեք` սֆաթը»: