Բաժիններ՝

Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» հրթիռի վերգետնյա տարբերակը

Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը: Այդ մասին հաղորդել է Times of India հրտարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հնդկաստանն այսօր անցկացրել է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում է ուրիշ կղզում»,-հայտնել է հրատարակության զրուցակիցը:

Նա նշել է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել է մինչեւ ավելի քան 400 կիլոմետր:

Նշվում է, որ այս շաբաթ Հնդկաստանի բանակը պլանավորում է անցկացնել «Բրամոս» հրթիռի արձակում նավից կամ ինքնաթիռից: Ռուս-հնդկական «ԲրաՄոս» ձեռնարկությունն ստեղծվել է 1998 թվականին եւ անվանվել է Բրահմափութրա գետի եւ Մոսկվայի պատվին: Արտադրում է համանուն թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ արձակման կայանքներ, հրթիռների կառավարման համակարգեր, սարքավորում է պահեստարաններ, պատասխանատու է անձնակազմերի ուսուցման, հրթիռների վերանորոգման եւ արդիականացման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս