Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն ստեղծել են Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն, լավ արդյունքներ է արձանագրել փորձարկումներին մասնակցած 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 19-ին նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի Զինուժի կողմից բարբարոսության դրսևորումները շարունակվում են այդ երկրի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը չի աշխատելու նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի թիմի հետ, մինչեւ որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նրա հաղթանակը:
Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի իր էջում հայտնել է, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի իշխանամետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թույլատրել է վերսկսել Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը:
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է գտնի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. հիմա հարց՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ լուծումը միայն Ադրբեջանի ժողովրդի համար է ընդունելի: Նիկոլը ցույց տվեց իր իրական դեմքը՝ այն, որ ինքը եկել է ստի վրա և շարունակում է 2.5 տարի պաշտոնավարել ստի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս ամենից հետո պետք է սպասել, որ Թուրքիան կշարունակի իր պրովոկացիոն գործունեությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ։ Զորքերի կուտակումը սահմանին պետք է դիտարկել Հայաստանի վրա ճնշում գործադրելու քայլ, որը նրանց կարծիքով՝ աստիճանաբար պետք է ուժեղացվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Տևական ժամանակ է՝ իշխանության որոշ գործիչներ և իշխանամերձ որոշ շրջանակներ քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողի հարցը։ Այժմ արդեն, երբ Արցախի հողերը հանձնած, պատերազմում դաժան պարտություն կրած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խայտառակ ցածր է, ավելի ակտիվ են սկսել քննարկումները իշխանության ներսում փոփոխություններ անելու ուղղությամբ։ Հիշեցնենք, օրեր առաջ մեզ հայտնի էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցվել մի քանի օրում շատ արագ հեռախոսային հարցումների միջոցով պարզել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։
«Այսօր տելեգրամ ալիքներից մեկում տեսա տեղեկատվություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին և նրա հետ կազմել այն դատավորների ցուցակը, որոնք առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում բավարարելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները»:
Թուրքիայի խորհրդարանը նախօրեին քվեարկությամբ ընդունել է օրենք՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին, և համաձայն Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն՝ Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով այս զարգացումներին, նշեց, որ Թուրքիան այս տարածաշրջանում ունի ագրեսիվ նկրտումներ, և Արցախյան պատերազմն էլ թուրքական լայնածավալ պլանի մշակված մի քայլն էր։
Այսօր երեկոյան քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք բռնի ուժով առևանգել են Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին:
Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մինչ հայաստանյան հասարակությունը շարունակում է քննարկել նոյեմբերի 10-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և ապրել նորագույն պատմության ամենաճգնաժամային փուլը, Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստան-Արևմուտք լրջագույն տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Արցախյան հակամարտության հարցում Ռուսաստան-Արևմուտք նման հրապարակային տարաձայնություններ չեն եղել նույնիսկ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ամենաբարդ փուլերում։
Մինչ ընդդիմությունը շարունակում է բազմահազար բողոքի հանրահավաքները, ակցիաները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, անտարբերության մատնելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, շարունակում է կառավարության վերակազմավորումը։
«Ես տարիներ շարունակ շատ ինֆորմացիաների եմ տիրապետում, այդ ինֆորմացիային բոլոր վերլուծող մարդիկ տիրապետում են. հասկանում եմ, որ իմ գրառումները, թե մի կողմին, թե մյուս կողմին կարող են վտանգավոր թվալ, և փորձեն ինձ հետ հաշվեհարդար լուծել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ պատասխանելով հարցին, թե իր հանդեպ որևէ սպառնալիք եղե՞լ է, որ ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Իմ գլխից մի բան պակասի, ամբողջ իմացածս կհրապարակեն մարդիկ, ում մասին չգիտեք»:
«Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել: Դրա համար «ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի: «ՕՍԱ»-ների դեպքում ես նույնպես ասել եմ, որ դրանք նպատակահարմար չեն, պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետև նոր սերնդի պատերազմ է լինելու»:
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Առողջապահության նախարար է նշանակվելու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը: Այս մասին տեղեկացնում է Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը։
Դեռևս նախորդ տարվանից (երբ դեռ չկար նույնիսկ համաճարակը) արդեն իսկ զգալիորեն տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության հիմնական օրակարգը երկրում բարեփոխումները և զարգացումը չէին, ժողովրդին տրված խոստումները կատարելը չէին, այլ հիմնականում ներքաղաքական գործընթացները, ֆինանսական-գույքային վերաբաշխումը, դատական համակարգի վերաձևումը (իբր անկախացնելու նպատակով) և զանազան այլ գործընթացներ։