ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Մովսես Հակոբյանի ասուլիսի հիմքով

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին այսօր հայտարարել էին գլխավոր դատախազությունից։

168.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ դատախազության նյութերն արդեն ստացել են ու Ծառայությունում այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Լրահոս