Բաղրամյան 26-ում աշխատող մի մարդ կա, շատերը նրան ՀՀ Նախագահ են կոչում։ Ուրեմն այդ մարդը, 2.5 տարի շարունակ՝ Նիկոլի ու իմքայլականների հովի տակ նստած, աչք է փակել, երբ մեր երկրում հակասահմանադրական օրենքներ էին ընդունվում, մատը մատին չի տվել, երբ դատավորներ էին հալածվում, երբ ՍԴ-ն էր զավթվում և այլն, և այլն։
«Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել և նրան փոխարինելու է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք հայտնվել ենք մի նոր իրողության մեջ, և այդ իրողությունը ծրագրված է եղել դեռ 2018 թվականին: Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանափոխության գլխավոր նպատակը Արցախի ահա այս պիղծ պայմանագիր կնքելը և հանձնելն էր՝ մաս-մաս լինի, թե՝ այլ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում…
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զավեշտալի է դիտել, թե հոտած գլխով ձուկը ոնց է փորձում շարունակել թփրտալ՝ արագ-արագ պոչեր ու լողաթեւեր փոխելով։
Փաշինյանը սպառված է թե´որպես վարչապետ, թե´որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։
Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի վատ։ Երկիրը կորցրել է անդորրն ու համերաշխությունը։ Եկար, ասելով, որ ժողովուրդը լինելու է ավելի երջանիկ։ Հիմա ժողովուրդը կոտորվում է, դարձել է որդեկորույս, գործազուրկ, փախստական, հիվանդ, աղքատ ու սոված։
Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության մի շարք անդամների հրաժարականների մասին լուրերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
Ահա մի քիչ տեղեկություններ Բորիս Ռոժինից՝ Colonel Cassad-ի գնդապետից, որը, ավաղ, աթեիստ է, բայց, այնուամենայնիվ. գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը՝ մեջբերելով նրա խոսքերը. «Նախիջևանում, պարզվում է, ԽՍՀՄ-ի ժամանակ, որպես կայսերական ժառանգություն, կար 249 քրիստոնեական եկեղեցի: Ավելին՝ դրանցից մի քանիսը լիովին գործում էին: Իսկ Ադրբեջանի օրոք դրանց թիվը հասավ 0-ի»:
Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տրված ձայների ձեռքով վերահաշվարկի արդյունքները գործնականում չեն տարբերվում ավտոմատ մշակման տվյալներից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 օր առաջ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան։ Դատապարտելի եւ անթույլատրելի էր այդ դեպքը։ Հենց այդ ժամանակ կոչ եմ արել դադարեցնել բռնությունները։
Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։
168.am–ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Բանակից թռնելու համար դատված պատգամավորը գեներալի վրա կարա մատ թափ տա։
Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։
Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:
Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։
Ժամանակին մի քանի անգամ ասել եմ՝ Արցախի ամեն մետր հողում որոշվում է երևանցու, մեղրեցու, գյումրեցու, արթիկցու անվտանգությունը։
Տողի Սուրբ ՍՏԵՓԱՆՈՍ եկեղեցի. ներիր մեզ, որովհետև 280 տարի դու եղել ես հայկական, իսկ Նիկոլը քեզ հանձնեց թուրքին։ Այնինչ կարող էր փրկել գոնե հոկտեմբերի 19-ին։
Նրա նշած 15 խոստումներից 7-ը վերաբերվում են հետպատերազմական իրավիճակին, որոնք պետք էր լուծել երեկ։ Մյուսներն (կամ դրանց նման ինչ որ քայլեր) էլ պետք է տեսած լինեինք նախորդ տարիների ընթացքում։ Այդ նշված 7-ի լուծումնեը նույնիսկ գրելուց հետո երեք օրվա մեջ պետք է տեսած լինեինք։
Իտալիան կդառնա աշխարհի առաջին երկրներից մեկը, որը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ կստանա: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն:
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ. նա ակնկալում է Վաշինգտոնի օգնությունը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում:
Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը ՉԺՀ-ի ակտիվ զարգացման նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի օրոք երկու երկրների միջեւ հարաբերությունների բարդացման պատճառը հանդիսացել է զարգացման հարցում Պեկինի իրավունքը ճանաչել չցանկանալը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը ռեկորդներ է սահմանել վաճառքների առաջին օրը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն ստեղծել են Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն, լավ արդյունքներ է արձանագրել փորձարկումներին մասնակցած 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում: