Մովսես Հակոբյանի կողմից հրապարակված աղմկահարույց փաստերը եկան հաստատելու 2.5 տարի իմ և ընկերներիս կողմից բարձրաձայնվող ճշմարտությունները. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Բա որ ասում էի» ոճի գրառումներն իմ սիրած ժանրը չեն։
Որովհետեւ ինքնաբավ մարդ եմ եւ ամեն առիթով հաստատվելու կարիք չունեմ։
Որովհետեւ կայֆ չեմ բռնում նրանից, որ ես ճիշտ էի, իսկ լիքը մարդ՝ կույր։
Որովհետեւ հայրենիքս դեպի կործանում տանող տականքների սխալներից հրճվելը նման է 200 մետրից գլորվող մեքենայի ուղեվորի, ում առջեւ այդ մի քանի ակնթարթում գեղատեսիլ տեսարաններ են բացվում։
Որովհետեւ բարի եմ ու չարախնդալ չեմ սիրում։
Որովհետեւ մեծ խելք պետք չէր տեսնելու, որ ղեկը զավթած անսթափ շիզոֆրենիկը 2018-ի ապրիլյան խաչմերուկում սխալ ճանապարհով տարավ երկիրս։
Որովհետեւ, ԿՈՒԶԵԻ ՍԽԱԼՎԱԾ ԼԻՆԵԼ …
Գեներալ Մովսես Հակոբյանի ասուլիսը ոմանց համար սառը ցնցուղ էր, ոմանց համար՝ ազգային դավաճանության փազլում մի քանի կարեւոր կտորներ, ոմանց համար դիմակազերծման հերթական արար։
Իր կողմից հրապարակված աղմկահարույց փաստերը եկան հաստատելու 2.5 տարի իմ եւ ընկերներիս կողմից բարձրաձայնվող ճշմարտությունները։
✅Որ չէր կարելի վստահել անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող երկիրը քուչի բոսյակին։
✅Որ չէր կարելի վարկաբեկել բանակն ու գեներալներին։
✅Որ երկրի պաշտպանության հարցում «նախկին-ներկա» ոճի բաժանումները կործանարար են։
✅Որ ուժայիններում չէր կարելի նշանակումներ անել, ելնելով նրանից, թե ով ինչպես է լպստում շեֆի փնթի թաթիկը։
✅Որ ապրիլյան պատերազմից հետո կազմվել էր երկրի ռազմական արդիականացման հստակ ծրագիր։
✅Որ ա լյա Պուտին ոճի նկարներ ունենալու խաթր պետք չէր 130 մլն $ ծախսել։
… Որ-երը շատ են, ցավոտ ու դառը։
Հ.Գ. Կարող եք ասել, թե Զատիկից հետո կարմիր ձուն էլ ու՞մ է պետք։ Ես կպատասխանեմ. եթե ուզում ենք գոնե հաջորդ Զատիկին ձու ունենալ, ապա պետք է արագ, ազգովի եւ վճռական ցույց տալ, որ մենք վերջնականապես ամորձահատված ժողովուրդ չենք»: