«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերն այս օրերին մարտավարական կտրուկ փոփոխություններ են մշակում։ Չի բացառվում, որ խաղաղ անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելուն զուգահեռ, առաջիկա օրերին ավելի կոշտ միջոցներ կիրառվեն։ Օրինակ, հանրապետությունով մեկ գործադուլներ հայտարարվեն, որը կարող է երկրի տնտեսությունը կաթվածահար անել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազական համակարգում եւս արշալույսները խաղաղ չեն: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու եւ ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:
Ինչո՞ւ մինչև հիմա չկա հարուցված քրեական գործ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, իրար հաջորդող սկանդալային բացահայտումներից հետո։ Դա փաստացի բոլորը հաղորդումներ են հանցագործության մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում եւ հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։
Գեներալ-լեյտենանտ, ՊՆ ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի վերջին աղմկահարույց ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ցանկացել է պաշտոնից ազատել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։
Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին եւ ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 10-ին կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութին հավանություն տալը որակել է «լույսի պայծառ շող անարդարացի մութ ժամանակ»:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում մեկնարկել է Delta IV Heavy կրող հրթիռը՝ Միացյալ Նահանգների տիեզերական հետախուզության համար սարքով. United Launch Alliance ընկերությունն իրականացնում է արձակման ուղիղ հեռարձակումը:
Աբխազիայի «Արուաա» («Մարտիկներ») հասարակական կազմակերպությունը, որը բաղկացած է վրաց-աբխազական պատերազմի վետերաններից, դիմել է հանրապետության ղեկավարությանը՝ պահանջելով արտաքին քաղաքականության հայեցակարգից բացառել Վրաստանի հետ բանակցությունների լրացուցիչ ձեւաչափի վերաբերյալ կետը:
Ավստրալիայում որոշում է ընդունվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը կասեցնելու մասին, որը մշակվել է Քվինսլենդի համալսարանի (UQ) եւ CSL պատվաստանյութերի արտադրողի կողմից:
Այս ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն 10 օր Հայաստանից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն։
Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի հանրային-քաղաքական դիսկուրսը բևեռացվել է։ Հանրության մի մասն անվերապահորեն գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հիմնավորելով, որ երկիրը պարտության հասցրած ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարել, և որ նա ոչ միայն նվաստացուցիչ պարտության է տարել երկիրը՝ հսկայական տարածքային կորուստներով և 5000-ից ավելի զոհերով, հազարավոր վիրավորներով, այլև ձախողել է երկրի կառավարումը՝ տնտեսական լրջագույն խնդիրների առջև կանգնեցնելով։ Հանրության մյուս մասը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի իշխանավարել, քանի որ, եթե նա հեռանա, «կվերադառնան նախկինները»։
Պետք է դաս լինի, որ հասկանան, որ հեշտ լուծումներ չեն լինում, վերաբաշխողական լոգիկան չի աշխատում, պետք է աշխատես, որ զարգանաս, ինքդ քո մասին շատ մեծ կարծիք պիտի չունենաս։ Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետև վստահություն չունեցող իշխանությունները չեն կարող առկա խնդիրները լուծել:
«Հայաստանն այս պահին տնտեսապես բավական թույլ վիճակում է, գաղտիք չէ, որ հիմնականում ապրանքը ներմուծում ենք, և, եթե նայենք, թե ինչքան է Թուրքիայից բերվում ու արտահանվում, իհարկե միջնորդավորված, մենք սարսափելի վիճակում ենք: Իսկ սահմանի բացվելու դեպքում ՀՀ ազգային անվտանգությանը, տնտեսությանը բավականին մեծ և լուրջ վտանգ է սպառնում, քանի որ Թուրքիան, ինչպես հայտնի է, ունի մեծ ռեսուրսներ, և դրանով տնտեսական կախվածության մեջ կարող է գցել և ազդեցությունը մեծացնել Հայաստանի տնտեսական և մնացած մի շարք ոլորտների վրա»,- նշեց թուրքագետը:
Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին:
Բաքվի բռնապետը հստակ հայտարարեց, որ իրենք հավակնում են նաև այն տարածքներին, որոնք կազմում են ՀՀ զանազան մասեր՝ Երևանը, Սյունիքը և Սևանը: Այս ֆոնին, նաև այն ֆոնին, երբ Թուրքիայի նախագահը խոսում է ցեղասպան Էնվեր փաշայի պիղծ հոգու լուսավոր լինելու մասին, մեր կողմից գնում է նման ուղերձ, սա շատ տարօրինակ է և կասկածելի է, թե ինչ ենք մենք ուզում հաղորդել այս ուղերձով մեր թշնամուն, երկրորդ՝ մեր հասարակությանը:
«Լավ, դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ինչո՞ւ դուք տղաների մահը նույնիսկ սարքեցիք թատրոն։ Ինչո՞ւ եք դուք թաքցնում տղաների մահը, ինչո՞ւ չեք հանձնում տղաների մարմինները ծնողներին, ինչո՞ւ չեք հայտնում նրանց անունները, ինչո՞ւ չարեցիք ամեն ինչ, որպեսզի դիերը կարողանան վերցնել, ինչո՞ւ չեք զբաղվում գերիներով, ինչո՞ւ այդքան թքած ունեք հայ ժողովրդի վրա»:
«Ինչո՞ւ չի ռմբակոծվել որևէ օդանավակայան, որովհետև Ադրբեջանի բոլոր օդանավակայանները հասանելի են «Իսկանդերի» համար։ Ինչո՞ւ չճանաչվեց Արցախի անկախությունը՝ պատերազմի ողջ ընթացքում։ Ո՞վ է հրաման տվել՝ չուղարկել Արցախի Հանրապետություն կոնկրետ զինատեսակներ, որոնք ստացվել են ՌԴ-ից, որպեսզի փակեն օդը»:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։
«Անձի մահվան դեպքում երկու տարբերակ կա, կա՛մ պետք է դիմել, որ մահվան հիմքով կարճվի, կա՛մ իրավունքների խախտման վերականգնման հետ կապված գործառույթներ իրականացնել, այսինքն կա՛մ գործը կարճվում է մահվան հիմքով, կամ իրավահաջորդը՝ տվյալ դեպքում՝ մերձավորներից մեկը, դիմում է, որ խախտված իրավունքը վերականգնվի: Փաստաբանական կողմն ընտրել է երկրորդ տարբերակը»,- ասաց Բաղդասարյանը:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում պատմեց, թե որտեղ է եղել ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատերազմի առաջին օրերին։
EurAsia Daily-ն ծավալուն հոդված է հրապարակել աշնանը տեղի ունեցած ԼՂ պատերազմի մասին, որի ժամանակ Արցախի տարածքի գերակշիռ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի հետևանքով Հայաստանը փաստացի կորցրեց իր «անվտանգության գոտին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
«Հիշեցնում եմ ձեզ, որ Եվրոնյուզը հրապարակեց կադրեր կոնկրետ Թալիշից։ Ի պատասխան դրան՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը սկսեցին Գետաշենի ազատագրման օպերացիան։ Թատրոնի հերոսներն էին ֆեյսբուքի կապիկ Արայիկը (նկատի ունի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին․-Ռ․Մ․), որը զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր պատերազմող երկիրը ղեկավարելով․ սուրճ էր խմում զինվորների հետ, գնում էր հիմար ելույթներ էր ունենում»:
Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որը պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները: