Քաղաքացիներն իրենց բնակարաններից ողջունում են դեպի Սորոսի գրասենակ երթի մասնակիցներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը:
ՀՀ ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության Արագ հակազդման բաժնի պետ Գևորգ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու որոշման մասին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին մահապատժի է ենթարկվել «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի, ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է՝ հավելյալ ինչ–որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից:
«Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկացել են, որ իրենց դիմաց մարդ չկա․ ինչ ուզում, հայտարարում են»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
Չկա ավելի մեծ դավաճանություն, քան Արցախը հանձնելն է. Նարեկ Սամսոնյան
Մենք գիտենք, թե սորոսականները ադրբեջանցիների հետ ինչ մերձեցման երեկոներ էին կազմակերպում․ Նարեկ Մալյան
Հարցին, թե ի՞նչ հեռանկար կարող է ունենալ Էրդողանի հայտարարությունը, թե քննարկվում է վեցակողմ համագործակցություն տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ, ասաց, որ բարդ է ասել, քանի որ այս երկրների միջև կան առնվազն մի քանի եռակողմ ձևաչափեր, ինչպիսիք են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Իրան-Թուրքիա, ոչ այնքան կայացած Ռուսաստան-Հայաստան-Իրան։
Ես հուսով եմ, որ ՀՀ-ում շուտով իշխանությունները կհարգեն ոստիկանի ուսադիրները
«Մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք դավաճան խեղկատակի ծառաները չեք». Նարեկ Մալյան
Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը:
Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ Ոստիկանության շենքի մոտ: Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացրել է բերման ենթարկվածների պաշտպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, ուղերձ ունեն ոստիկաններին:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել պատերազմի ժամանակ թույլ տված սխալները: Ամեն օր մենք նոր տեղեկություններ ենք ստանում պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի թույլ տված աններելի սխալների մասին, որոնք հանգեցրեցին ողբերգական հետևանքների և անդառնալի կորուստների։
Քաղաքացիների բողոքի ակցիան՝ ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
Թուրքագետը նաև ընդգծեց՝ որպես պատմաբան՝ չի կարող մոռանալ, որ 1920 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն իր արտգործնախարարին հրաման էր տվել՝ Կարաբեքիր փաշային, որը մտել էր Երևան, որ Հայաստանը մեջտեղից պետք է վերացնի։ Թուրքիայի մոտ նույն մոտեցումը նաև այսօր է։
Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Բաքու, հայտնում է rossiaprimavera.ru կայքը:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա մամուլի քարտուղարը չեն արձագանքում Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկ ստանալու մասին հայտարարություններին։ Մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ հեռախոսակապ հաստատելու «Փաստինֆո»-ի բոլոր փորձերն այսօր անարդյունք են անցել։ Նրա հեռախոսահամարը կամ անհասանելի էր, կամ նա զանգերին չէր պատասխանում։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ:
«Գյուղում մնացել էինք մի խումբ տղամարդիկ, իրենք էլ հիմա գնացել են տարբեր վայրեր իրենց ընտանիքներին տեսնելու համար, չարեքթարցիների մի մասը Ստեփանակերտում է, մի մասը՝ Աբովյանում, Գավառում, Չարենցավանում, Արտաշատում, ով որտեղ կարողացել՝ տեղավորվել է։ Մինչև նորմալ պայմաններ չստեղծենք, բնակիչները չեն կարող հետ գալ։ Եթե անվտանգությունից խոսենք, ապա ամբողջ Արցախում էլ անվտանգ չէ, բայց այստեղ մարդկանց տունն է, պետք է նրանք վերադառնան»,- նշեց համայնքապետը։
Արցախ աշխարհը դավադրաբար վաճառած, կռվող բանակին թիկունքից հարված հասցրած, Հայաստանի դերն աշխարհում զգետնած Նիկոլի միակ սիրելի զբաղմունքը՝ քրեական գործ հարուցելն է։ Մարդ, ով կյանքում ոչ մի դրական գործ չի արել, ոչ մի գլուխ գովելու բան չունի, վախից՝ քրեական գործեր է հարուցել։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Այսօր «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս, և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։ Ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։
Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ։
Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։
«Իրենց ԱԳ նախարարն էր այստեղ, նախատեսվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի այցը Բաքու: Փորձ է արվում ապահովել տնտեսական և քաղաքական ներկայություն Ադրբեջանում, ինչը Իրանի փորձագետների մի մասի կարծիքով՝ սխալ քաղաքականություն է, հեռուն տանող չէ»,- նշեց նա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: