«Ինչո՞ւ են թաքցվում զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների իրական թվերը ու անունները»․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե մենք ունենայինք պետականություն ու առողջ հասարակություն, հիմա բոլորին պետք ա հուզեր 3 հարց՝
1. Ինչո՞ւ են թաքցվում զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների իրական թվերը ու անունները։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չկա հարուցված քրեական գործ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, իրար հաջորդող սկանդալային բացահայտումներից հետո։ Դա փաստացի բոլորը հաղորդումներ են հանցագործության մասին։
3. Ինչո՞ւ երկրում կան դեռ մարդիկ, որոնք պաշտպանում են պետական դավաճանությունը ու արդյո՞ք մենք իրենց հետ ապագա Հայաստան կարող ենք կառուցել»։



