Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը
Այս ձայնագրության մեջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ենթադրաբար հեռախոսազրույց է ունենում Ռուսլան Իսրայելյանի հետ։
Վերջինս Արայիկ Հարությունյանի ֆրակցիայի պատգամավոր էր մինչև 2018 թ. ՀՀ իշխանափոխությունը։ Այս տարի էլ ԱՀ նախագահի թեկնածու էր։
Զրույցը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը արեց Շուշին ադրբեջանցիների կողմից գրավվելու սկանդալային հայտարարությունը։
Այս ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն 10 օր Հայաստանից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն։
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»:
Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:
Ձայնագրությունը հրապարակել է ArmVoice տելեգրամ ալիքը։
Պատրաստեց 168.am-ը։