ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ մոնիտորինգի արդյունքն է այն, որ ֆրանսիական մամուլի էջերում խոսվում է հայ երեխաների նկատմամբ իրականացրած ադրբեջանական վայրագությունների մասին, դա վկայում է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին։
«Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և լրամշակելու նպատակով մեկ ամսով հետաձգվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ:
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
«Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր, բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանն անհավանական է համարում ադրբեջանական կողմի հավաստիացումը, թե երկաթգծի գործարկման համար անհրաժեշտ է երկու տարի:
Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն «անհայտ ծագման մի անձնավորություն է, որը հրաժարվել է սեփական հորից»։
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ պաշտոնական տվյալների, դեպի Շուշի ճանապարհի կառուցումը տևելու ա 1.5 տարի։ 100 կմ ճանապարհը պիտի կառուցեն լեռնային ու դժվար անցանելի բնագծերով։ Այլ ելք չունեն։
Վայրը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը:
Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես:
Հարցին՝ դեպքի մասին ռուս խաղաղապահներին տեղյակ պահե՞լ են, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց իրեն հարցեր տալ այն դեպքերի հետ կապված, որոնց մանրամասներից տեղյակ է։
Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետի պաշտոնից իր հեռացման պատճառներին և նոր պաշտոնին նշանակվելու հանգամանքներին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:
ԱԱԾ պահեստազորի սպաները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել է մարդատար ավտոֆուրգոնին:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևը այցելել են Շուշի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մեր վերքերը թարմ են, եթե այդպիսի խելոք մտքեր ունեին, պետք է այնպես անեին, որ պատերազմ չլիներ։ Գերիների առկայության պարագայում, կարծում եմ՝ կոռեկտ չէ, անբարոյականություն է գերիների, անհայտ կորածների խնդիրները չլուծած՝ խոսել տնտեսական շահի մասին։ Ինքս տնտեսագետ եմ, բոլոր հարցերին նայում եմ տնտեսագիտական պրիզմայով, բայց…»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է, որպեսզի հանձնաժողովի նախկին անդամ Տիգրան Կարապետյանին փոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, և այդ առաջարկն ընդունվել է։
Մեհրիբան Ալիևան տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ամուսնու հետ շարժվել է դեպի Շուշի քաղաք:
Մեր՝ 17-ի ֆորմատի, մեջ դեռ ոչ մի փոփոխություն չկա: Բոլոր գործընթացները մեզ մոտ թափանցիկ են, բաց են, և կհորդորեմ պաշտոնական լրատվությանը հետևել:
ՀՌՀ-ն ընտրում է լիցենզավորման մրցույթի հաղթող հեռուստաընկերություններին. ՈՒՂԻՂ
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խորը ճգնաժամի մեջ խցկածը ասում է՝ պետք է երկիրը դուրս բերել ճգնաժամից․․․ Ոնց չասես՝ ինքդ ոտքից-գլուխ ճգնաժամ ես, ինքդ գնա, դուրս արի, երկիրը շատ արագ դուրս կգա ճգնաժամից․․․
Նիկոլ Փաշինյանն «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։ Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։ Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։