Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի կունենա ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոի հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվումª Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը»,- ասաց Զախարովան:

Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս