Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ է դարձել 11 մարդ
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել է մարդատար ավտոֆուրգոնին: Ինչպես հայտնել է Hindustan Times թերթը, միջադեպը տեղի է ունեցել Դհարվադի օկրուգում։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների մեծամասնությունը կանայք են: Նաեւ զոհվել է ավտոֆուրգոնի վարորդը: Մի քանի տուժածների վիճակը ծանր է:
Ոստիկանությունն սկսել է միջադեպի հանգամանքների հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: