«Երբ լսում եք, որ որևէ մեկը ժողովրդի անունից է հանդես գալիս, փայտը վերցրեք ու ծեծեք, կամ․․․»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ ցինիզմ, որը ժողովրդի դուրը չի գա։

Երբ լսում եք, որ որեւէ մեկը ժողովրդի անունից է հանդես գալիս, փայտը վերցրեք ու ծեծեք, կամ գոնե գազային ատրճանակից գնդակահարեք։

Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիեռին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տեռորը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների թավիշի արդյունքում մեր կորուստները եւ այլն։

Երեւի ավելի ազնիվ էր Մեծն Ինկվիզիցիան, որը Աստծո անունից էր հանդես գալիս ու ժողովրդին հանգիստ էր թողել։

Ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում, անգամ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ։ Ժողովուրդն այս կամ այն դավադրության, քարոզչության, քաղտեխնոլոգիայի արդյունքում կարող է լեգիտիմացնել այն, ինչն իրեն կներշնչեն։

Ժողովրդին մի մեղադրեք, երբ չեք կարողանում նրան ներշնչել, ուղղորդել ու լեգիտիմանել ձեր ուզածը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728