Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել. Փողը 10 տոկոսով կտրել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։

Եթե որոշ գերատեսչություններում մտահոգված են, որ տարեվերջին կարող են աշխատավարձերի խնդրի առջեւ կանգնել, ապա կան նախարարություններ, որոնք նորմալ են ընդունել պահանջը։ Մեզ ասացին, որ ընդամենը բյուջեի «վերաբաշխում» է տեղի ունենալու, եւ երկրորդական ծրագրերի համար հատկացված գումարներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728