Կայացել է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ աշխատանքային խմբի փորձագիտական ենթախմբի նիստը

Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։

Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերը փոխանակվել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։ Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728