«Իշխանությունը պատժում է նաև Արարատ Միրզոյանին․ Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել․․․»․ Սամսոնյան

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել․․․
Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միևնույն ժամանակ պատժում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Կառավարությունը և իշխանական մեծամասնությունը երևի թե ակնկալում էին, որ ԱԺ նախագահը կգործադրի բոլոր հնարավոր և անհնարին միջոցները հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որովհետև մեծամասնության կողմից դա քվեարկությամբ անելը մի տեսակ սիրուն չէր․ դա կլիներ ընդդիմության և ԼՀԿ-ի նախաձեռնած երկրորդ հանձնաժողովի տապալումը։

Բայց արի ու տես, թե որքան անբարյացակամ մարդիկ կան ԱԺ նախագահի նկատմամբ իշխանության ներսում։ Ափսոս․․․

Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկել են, շուտով մի նախնական ծավալուն հարցաշար կուղարկվի համապատասխան գերատեսչություններին։
Պահպանեք հանգստություն, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես ձեզ խոստանում եմ, որ սա լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաարդյունավետ և նպատակային հանձնաժողովը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728