Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից։
ԵՄ ԱԳ նախարարները որոշում չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։
Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների:
Ավելի վաղ նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էին, որ վթարի պատճառը եղել է գազի արտահոսքը՝ անսարք սարքավորումների պատճառով։ Սկզբում հայտնի էր դարձել մեկ զոհի մասին։
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝ Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:
168.am-ը դեռ փետրվարին գրել էր, որ Ադրբեջանը 2022 թվականի հուլիսին կավարտի Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և, որ այն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով: Սրա արդյունքում Բերձոր քաղաքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և ոչ միայն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, Փաշինյանի՝ չգաղտնազերծված բանավոր պայմանավորվածությունները:
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն՝ կոշտ: Այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:
«Ես ստիպված եմ…». Ալեն, Նիկոլ… էրկուսն էլ մի բոյի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։
Ֆրանսիացի ֆերմերները հնարավոր են համարել արտադրության ծավալների կրճատումը հաջորդ տարի ազոտային պարարտանյութերի դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հաղորդել է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պիեռ Վատենի հայտարարությունը։
«Ինչո՞ւ որոշեցիք գնել թանկարժեք զրահապատ մեքենաներ պետբյուջեից, եթե կարելի էր այդ գումարներն օգտագործել բանակի որոշ խնդիրներ լուծելու համար։ Առհասարակ ումի՞ց եք փորձում պաշտպանվել այդ թիկնազորով և մինչև ե՞րբ։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ գերադասում էիք հեծանիվն ու հանրային տրանսպորտը։ Ի՞նչը փոխվեց»։
Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել: Մասնավորապես, նա նշում է, որ.
Օգտատերերից մեկն ԱԺ նախագահին հարցրել է, թե արդյոք Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, ու պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում: Հարցի հեղինակին հետաքրքրում էր ԱԺ նախագահի կոնկրետ պատասխանը՝ այո կամ ոչ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Երևան է այցելել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը։ Հայտնի դարձավ, որ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Երևանում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ում հետ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Սերբիան պատրաստվում է Թուրքիայից գնել հարվածային անօդաչու թռչող սարքեր (Bayraktar): Այդ մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ Լիանա Ամիրխանյանին և ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական- վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ Հակոբ Դարչինյանին պարգևատրելու մասին։
Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դիմել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ Սուրբ Հարության տոնին ուխտագնացություն կազմակերպել դեպի Դադիվանք։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների մասին։
Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին ասվում է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի գործերի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ արտասահմանից ուխտավորներին թույլատրել է հաջ կատարել այս տարի եւ մեկ միլիոնի հասցնել այն ուխտավորների թույլատրելի թիվը, որոնք կկարողանան այցելել Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր:
Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է regnum.ru-ն։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան ցանկանում է թուրքիայից ձեռք բերել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։