ԲՀԿ երիտասարդական կազակերպության նախկին ղեկավար Աշոտ Անդրեասյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրել է այն պատճառները, որոնք ընկած են ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման հիմքում:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել է 2022 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Արցախը երբ տեսնի, որ դավաճանված է Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ Արցախը դա արդեն տեսնում է, չցեղասպանվելու համար ստիպված կլինի դիմել Ռուսաստանին, իսկ դա նշանակում է, որ մենք Արցախին թողնելով միայնակ՝ ուղարկեցինք Ռուսաստանի գիրկը»,- խոսքը եզրափակեց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիրը։
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ». ահա այս ձևակերպումը կունենար արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, եթե հիմք ընդուներ սոցիոլոգիական իրական հետազոտությունների արդյունքները:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հրամանագրեր է ստորագրել 4 երկրում դեսպան նշանակելո մասին։
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարել էր, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը հայկական վերահսկողության տակ է, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ անում են Սասնա ծռերը, բոլորիս հասկանալի ա։ Նրանք, գտնելով հանրային մանր տարբերություն, քանդում են հայերի համախմբումը թուրքերի դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի էներգետիկական անկախության ապահովումը:
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։ Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Մեր և դատախազության գրագրությունը զուտ աշխատանքային գրագրություն էր, որը հրապարակայնացվեց զուտ այն նպատակով, որ հանրությունը հետաքրքրված է, և, որ աշխատականք կատարվում է: Բանակցություններ եղել են նաև մինչև այդ: Եվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի հետ ենք գրագրություն ունեցել, և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն է հանդիպում ունեցել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ»
Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը
Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Կարո Ավանեսյանին Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեսնել: Ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է արցախյան Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը զբաղվում է կատարվածի բոլոր հանգամանքների պարզմամբ, ինչի մասին այսօրվա բանակցություններում խոսվել է:
«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումից՝ «Սասնա Ծռեր» կուսակցության, այնուհետև՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության վերածված ուժի անդամներն այսօր պղծել են Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 5-ին տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը։
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ հայտարարելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ այդ խմբի շրջանակում այսպես կոչված «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները», ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում:
Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ իշխանություններից պահանջում է դադարեցնել խոսքի ու մամուլի ազատության դեմ սանձազերծված արշավը, ամենատարբեր նախաձեռնություններով լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու գործեալոճը, որը քայլ առ քայլ Հայաստանը հեռացնում է ժողովրդավարությունից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նշեք ցանկացած ռանգի գոնե մեկ ադրբեջանցի պաշտոնյայի (ցանկացած), ով վերջին 20 տարվա մեջ երբևէ ասել է, որ Ադրբեջանի վերահկողության տակ հայկական տարածքներ կան:
ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Մինասյանը, այսօր դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնություն: Ցանկանում են լրացում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում:
Մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության։ ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիան որևէ հակաուկրաինական բնույթ չի կրում։
Հ.Գ. Ի հեճուկս թուրքի ու թուրքական շահերի սպասարկուների՝ Արցախի դրոշը հավերժ ծածանվելու է Հայաստանի բոլոր քաղաքներում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում»,- նշել է Գերասիմ Վարդանյանը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փարուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները:
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թել Ավիվում իրականացված ահաբեկչությունից հետո հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում անվտանգության ուժերին «գործողությունների լիակատար ազատություն» տրամադրելու մասին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է պաշտպանության, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև Հարվային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը: