![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/w26_143627w26103517w26170742dendias81_720x375.jpg)
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։
Հունաստանի արտգործախարար նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի դեպքում. դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։
Նշենք, որ «Reuters» լրատվական գործակալությունն օրերս գրել էր, որ ԱՄՆ Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում նշվել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը համապատասխանելու է ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին և միաժամանակ ծառայելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։