Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ:
«Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Սուքիասյանը «որս» է սկել հատկապես մեդիադաշտում հայտնի դեմքերի նկատմամբ։
«Իբր թե հայերը մի օր արթնացել են ու որոշել են պայքարել թուրքերի ու ադրբեջանցիների դեմ։ Մեկ պատմական էքսկուրս անցկացնենք՝ ի պատասխան այդ տգիտությանը։ Որքան էլ ՀՀ որևէ իշխանություն խաղաղասեր ու թրքասեր լինի, Թուրքիան և Ադրբեջանն ունեն պանթուրքիզմի ծրագիր, որին հայը խոչընդոտում է։ Նիկոլն այսօր իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու քաղաքականությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը։
«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։ Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։
Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։
Որքան հասկանում եմ՝ Արցախի 2-րդ պատերազմի արդյունքները որոշ երկրներին ամբողջովին չեն գոհացրել, դեռ անելիքներ ունեն։ – Արցախում դեռ մնացած հայերի գլուխը պետք է ուտեն, – Սյունիքիհարցը պետք է լուծեն, -Մի 10 000 երեխա էլ պետք է զոհվեն,
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:
Արցախը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո Փաշինյանն անցել է Հայաստանին. Գևորգ Գևորգյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Էդուարդ Շարմազանովի հակադարձումները՝ Փաշինյանի շանտաժներին ու հայտարարություններին․ ՈւՂԻՂ
Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարական ներկայացնելու ժամկետներին, որին պետք է հետևի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Ես խորհուրդ կտամ, ուղղակի սսահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում, կամ «իրավունքի ուժով» հետևող որևէ իրադարձություն։ Օրինակ, երբ իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստեր են գումարվում ռազմական կամ արտահերթ դրության ժամանակ, կամ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվում է, այստեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», կարծում եմ՝ տեղին չեն և դրանք շահարկումների դաշտում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։
44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղաքական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։ Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։
«Արցախում այժմ բանակին վերաբերող օրենսդրությունը փոխվում է. այդ փոփոխություններից հետո՝ ավելի հստակ․․․ քանի որ քննարկման փուլում է, ես չեմ ուզում որևէ բան ասել: Բայց ինչ վերաբերում է Հայաստանից այստեղ նորակոչիկների ծառայությանը, ապա այդ հարցերով ավելի ճիշտ կլինի, որպեսզի դիմեք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է հայ գերիների մասին «The Human Rights Watch»-ի զեկույցը:
Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Նա չոքեչոք գյուղից գյուղ է գնում ու… փորձում ամրագրել անցած պատերազմում Ադրբեջանի հաղթանակը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Նիկոլն ընտրությունների է պատրաստվում։ Ընտրություններ, որոնց հիմնական հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանում նրա կամ ուրիշ մեկի իշխանություն լինելուն, այլ պատերազմի արդյունքները հանրության կողմից հաստատելուն կամ մերժելուն։ Նիկոլի հաղթանակը նշանակելու է պատերազմի արդյունքների լեգիտիմացում։ Ահա այսպիսի յուրօրինակ հանրաքվե՝ կարծում եմ նախապես հայտնի արդյունքներով։
Այսօր ժամը 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական իշխանության հայկական պարագլխի սանձազերծած քաղաքական հետապնդման դատաքննությունը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկդ սրանց հասկացրեք, որ եթե մի ապօրինություն են անում ու այդ ձևակերպման սկզբում նշում «իրավունքի ուժով», ապա դրանով այդ քայլի վտանգավորությունը որևէ ձևով չի մեղմվում։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն այլեւս չի թաքցնում, որ բռնազավթել է իշխանությունը։ Նա այլեւս չի թաքցնում, որ իր համար օրենք եւ սահմանադրություն գոյություն չունի։ Իսկ երբ ասում է «ժողովուրդ», նկատի ունի բացառապես իրեն, Աննային ու… էլ ոչ մեկին»։
Մարտի 17-ին Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում 5 թուրք պատագամավոր է ընտրվել: Այդ պատգամավորներն են Նիլյուֆեր Գյունդողանը, Թունահան Քուզուն, Մահիր Ալքայան, Հյուլյա Քաթը և Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը:
Չմոռանամ հարցնել՝ արդեն հորինե՞լ ես, թե Աննա Վարդապետյանին տրված քո հանցավոր հանձնարարականների մասով քննիչին ինչ ես պատմելու…»։
Միայցյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը դժվարությամբ է հարցազրույցներ տալիս եւ թուլություն է դրսեւորում, դա սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ:
Հնդկաստանը եւ ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բնակցությունների անցկացման Լանդաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման եւ երկկողմ սահմանի այդ հատվածում դրության նորմալացման շուրջը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։
Չինաստանի առցանց առևտրային հարթակներում վաճառքի է հանվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, որում նախկին պաշտոնյան նստած է Բուդդայի կարգավիճակում, գրում է luxurylaunches.com-ը:
Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 22.5%-ով.
Սասեքսի դուքս, արքայազն Հարին անդրադարձել է մայր կորցնելու ցավին՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացած առողջապահության ոլորտի աշխատակիցների երեխաների համար նախատեսված գրքի առաջաբանում, գրում է The Guardian-ը:
2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարող է անցյալ տարվա համեմատությամբ կազմել 4,7 տոկոս: