Պատասխանն ակնհայտ է՝ ընտրություններին ներկայանալու ենք Նիկոլ Փաշինյանի դեմքով. Ռուստամ Բադասյան

Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարական ներկայացնելու ժամկետներին, որին պետք է հետևի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Կարծում եմ՝ հունիսի 20-ից կարող ենք հետհաշվարկ կատարել՝ ոչ շուտ, քան 35, ոչ ուշ, քան 50 օր հետո են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, այդ մոտեցմամբ կարող ենք հետհաշվարկ անել, ես, ճիշտն ասած, չեմ արել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ»։

Հաջորդ հարցին՝ ՔՊ-ում արդեն կա՞ քննարկում, թե ում դեմքով են ներկայանալու ընտրություններին, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն ակնհայտ է։ Ես որևէ քննարկման չեմ մասնակցել և վարչության անդամ չեմ, չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել, սակայն կարծում եմ՝ հարցի պատասխանն ակնհայտ է՝ ներկայանալու ենք Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ըստ իս, մեր քաղաքացիներն իրենց որոշումը կկայացնեն ցանկացած պարագայում, և մեր խնդիրն է՝ քաղաքացիներին տալ այդ հնարավորությունը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից այն արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հետևաբար՝ այս առումով, կարծում է՝ մոտ օրերս լուծում կունենան։

Տեսանյութեր

Լրահոս