«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասախան պաշտոնում». Արդադատության նախարար
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, Գլխավոր շտաբի պետի ազատման գործի հետ կապված որևէ իրավական կազուս չկա։
«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Ես խորհուրդ կտամ, ուղղակի սսահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում, կամ «իրավունքի ուժով» հետևող որևէ իրադարձություն։ Օրինակ, երբ իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստեր են գումարվում ռազմական կամ արտահերթ դրության ժամանակ, կամ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվում է, այստեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», կարծում եմ՝ տեղին չեն և դրանք շահարկումների դաշտում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը արձանագրում է, այսինքն՝ նա որևէ լրացուցիչ գործողություն չի անում։ Ավելին՝ Սահմանադրությունը նշում է, որ, եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկն առարկություններով նախագահը վերադարձրել է, և Նիկոլ Փաշինյանը չի ընդունել։
«Սահմանադրության հաջորդ դրույթն ասում է, որ, եթե նախագահը չի դիմում Սահմանադրական դատարան, կամ չի ստորագրում, չընդունվելուց հետո առարկությունը, համապատասխան հրամանագիրը, ապա իրավունքի ուժով հրամանագիրը մտնում է ուժի մեջ։ Այսօր տեղի է ունեցել սահմանադրական դրույթի ուժի մեջ մտնելը»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։
«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը»: