«Ով ուզում է Պուտինին «Կարաբախում» ու Հայաստանում «կապուտ» անի, սխալվում է․․․ «կապուտ»-ը մենք ենք լինելու ու վերջնականապես»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Պուծին վ Կարաբախե կապուտ»։

Որքան հասկանում եմ՝ Արցախի 2-րդ պատերազմի արդյունքները որոշ երկրներին ամբողջովին չեն գոհացրել, դեռ անելիքներ ունեն։

– Արցախում դեռ մնացած հայերի գլուխը պետք է ուտեն,

– Սյունիքի հարցը պետք է լուծեն,

-Մի 10 000 երեխա էլ պետք է զոհվեն,

– Պատերազմը պետք է տեղափոխեն Իրան ու Ռուսաստան։

Դրա համար հակառուսական նոր 5-րդ շարասյուն են կազմակերպել ու շատերը կուտը ուտում են, անջատված ուղեղներով ու իրենց հարց չեն տալիս, թե այդ կարգախոսներն ինչ գին է արժենալու մեզ համար։

Ով ուզում է Պուտինին «Կարաբախում» ու Հայաստանում «կապուտ» անի, սխալվում է, Ռուսաստանը մեծ է, մի բան կմտածի, «կապուտ»-ը մենք ենք լինելու ու վերջնականապես։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031