«Հայաստանում տեղի են ունենում շատ վտանգավոր բաներ․ գնում է Հայաստանի՝ թուրքական վիլայեթի վերածելու գործընթաց». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «ոչ բարով ՀՀ գործադիրի ղեկավարը, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող անձը» հորդորում է թշնամու նկատմամբ թշնամանքին վերջ տալ։
«Իբր թե հայերը մի օր արթնացել են ու որոշել են պայքարել թուրքերի ու ադրբեջանցիների դեմ։ Մեկ պատմական էքսկուրս անցկացնենք՝ ի պատասխան այդ տգիտությանը։ Որքան էլ ՀՀ որևէ իշխանություն խաղաղասեր ու թրքասեր լինի, Թուրքիան և Ադրբեջանն ունեն պանթուրքիզմի ծրագիր, որին հայը խոչընդոտում է։ Նիկոլն այսօր իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու քաղաքականությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ իրականացնում է Ալիևի և Էրդողանի քաղաքականությունը, և պատահական չէ, որ, երբ Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան միանգամից օգնության եկան Թուրքիայի արտգործնախարարը, նախագահը։ Ավելին՝ ԳՇ հայտարարությունը միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի ղեկավարությունը համարեցին ռազմական հեղաշրջման փորձ։
«Պատահակա՞ն է, որ սա դեռ չհայտարարած, որ հունիսի 20-ին իբր թե արտահերթ ընտրություն է լինելու, միանգամից Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարեց, որ պաշտոնական Անկարան այդ ամենը ողջունում է։ Մարդն այնքան լկտի է, որ գնում, կանգնում է ժողովրդի առջև ու ասում է՝ այդքան զոհեր եղան նրա համար, որ Ալիևն ասի՝ Արցախի հարցը լուծված է, մենք ասենք՝ չէ, լուծված չէ։ Սա անբարոյականության վերջին աստիճանն է։ Ալիևն ասօր ասում է՝ Սյունիքը մերն է, վաղն էլ կասի՝ Երևանն էլ է մերը, որպեսզի նման բան չասի, մի քանի հազար զոհ էլ վա՞ղն են տալու ու այս մարդուն աղ ու հացով դիմավորե՞ն։ Այսօր ովքեր այդ երեխաներին ուղարկում են դրան աղ ու հացով դիմավորելու, պետք է իմանան, որ նրանք աղ ու հացով դիմավորում են Էրդողանի ու Ալիևի շահերը սպասարկողին»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Սու-30» ձեռք են բերել, սակայն հրթիռներ չեն հասցրել ձեռք բերել՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանի հիշողությունը կարճ է, մտածում է, թե մարդկանց հիշողությունն էլ է կարճ։
«Հուլիսին Նիկոլն է հայտարարել, որ «Սու-30»-ը մարտական խոցում է կատարել․․․ է հա, ինքն էր սելֆի անում, այդ 130 մլն դոլարը վերցրեց միայն իր մեկ սելֆիի համա՞ր։ Կամ այդ ի՞նչ ներկա ու նախկին է անում․ եթե նկատի ունի մեզ՝ հանրապետականներին կամ թեկուզ նախկին բոլոր իշխանություններին, ապա նախկինում եղել է Եռատոն, Փաշինյանը սյն վերածել է էռատոնի, նախկինում եղել է հայկական Շուշի, որն այսօր սարքել է Մեհրիբանի ու Ալիևի թեյախմարան»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ «Սարդարապատ, Սարդարապատ ասելով»՝ հանձնեցին Շուշին ու Հադրութը։
«Հոկտեմբերի 19-ին Նիկոլի հետ երկրորդ հանդիպման ժամանակ ես նրան ուղիղ հարցրել եմ, թե սեպտեմբերի 27-ից մինչև այսօր իրեն ի՞նչ է առաջարկվել, նա պատասխանել է՝ «5+2», եթե այդպես էր, բա Շուշին որտեղի՞ց բուսնեց, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը։ Հիմա Հայաստանում տեղի են ունենում շատ վտանգավոր բաներ՝ ժողովուրդ-ժողովուրդ ասելով, մարդկանց ուղեղները բթացնելով՝ գնում է Հայաստանի թուրքական վիլայեթի վերածելու գործընթաց։ Մինչև ապրիլի 24-ը սա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Հայ Դատից հրաժարվելու է»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում