Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները 2021-ի ապրիլի 1-ից կկարողանան առանց անձնագրերի հատել երկու երկրների սահմանները, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
«Եթե Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն՝ նշանակում է՝ Թուրքիայի հետ որևէ բանակցություն գոյություն չունի, որևէ ձևաչափով այսօր բանակցություններ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի հետ որևէ բանակցություն կա՞, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ասում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը պետք է շտկումներ մտցնի։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ նկատեց՝ վերջին շրջանում Ալիևը շատ է խոսում խաղաղության գնալու, համակեցության մասին, օգտագործում է գեղեցիկ բառեր, սակայն դրան զուգահեռ՝ շարունակում է սպառնալիքներ ներկայացնել Սյունիքի ուղղությամբ, հրաժարվում է վերադարձնել գերիներին, և այլն։
Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից:
Դեռևս մարտի 13-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերով մեքենայով: Հրապարակել էինք նաև ասվածը փաստող լուսանկարներ:
«Եթե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, մենք ինչո՞ւ ենք պատրաստվում խաղաղության». Կարեն Սիմոնյանը՝ Արա Այվազյանին
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական է ճանաչված:
«Ունենք 188 հաստատված և մոտ այդքան էլ չհաստատված ռազմագերի». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ ներկայացնում են Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհով Սյունիքն ամբողջությամբ մեզնից կտրելու և Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու իրենց ծրագրերը, իսկ մեր գերագույն գլխավոր գելխեղդը որոշել է բուհերը ծախել։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։
Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախում վերջին պատերազմի արդյունքները հայկական կողմին ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ արտաքին քաղաքական օրակարգին, և առաջին խնդիրը պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը։
Անդրադառնալով իշխանամերձ շրջանակների դիտարկումներին, թե Դատախազությունը պետք է վերաորակի Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հիմքով հարուցված քրեական գործը, Արա Ղազարյանը նշեց, թե դատաքննության ընթացքում մեր օրենսդրությունը՝ մասնավորապես ՔԴՕ 309.1 հոդվածը, մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տալիս է դատախազին, բայց Վճռաբեկ դատարանն իր նախադեպով սահմանել է մեղադրանքը փոփոխելու բավական բարձր չափանիշեր:
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել, թեև պաշտոնապես հայտարարված չէ ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրության օր, ո՛չ էլ քարոզարշավի, այս կիրակի այցելել էր Արմավիրի մարզ, թեև նախապես հայտարարվել էր, թե նա այդ մարզ է այցելելու շաբաթ օրը, և այցի օրը փոխվեց միայն այն ժամանակ, երբ մամուլում հրապարակվեցին այն համայնքների անունները, ուր պլանավորում էր այցելել։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում , որ այգիները սեփականատերեր ունեն…
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈԻՂԻՂ:
«Այս իրավիճակն ազդակ է, որ Թուրքիային կարևոր դերակատարները պետք է դրդեն հրաժարվել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից». Արա Այվազյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ադրբեջանի նախագահը, իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները:
Տարածաշրջանում կայունության հաստատումը խարսխված պետք է լինի ԼՂՀ կարգավիճակի հարցի վրա. Արա Այվազյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ Արցախի պատերազմից և նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով շրջան։ Հետևաբար՝ այդ ամենն ավելի հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունությամբ, անվտանգությամբ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեկ պարզ իրողությունը, որն ի սկզբանե ասում էին, սակայն տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության էր մատնվել։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Անկարայի հետ որևէ խորհրդակցության մասին. Արա Այվազյան
Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։
Մարտի 24-ին 168.am-ը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: