«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախն առանց հայության». Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեկ պարզ իրողությունը, որն ի սկզբանե ասում էին, սակայն տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության էր մատնվել։

«Այն երկրները, որոնք ուզում են տեսնել, հասկանալ, նրանց մոտ շատ պարզ հստակեցում է  տեղի ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սա մի  այլ  նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին է։ Հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ, երկրներ  ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպե՞ս է կատարվում լիակատար հայաթափություն, ինչպե՞ս է վերացվում մեր պատմամշակութային ժառանգությունը, նաև ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները, նրանց մոտ աստիճանաբար հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝  Արցախն առանց հայության»,- նշեց Արա Այվազյանը։

Նշենք, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում  Արա Այվազյանը ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի ևարդյունքների մասին» զեկույցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031