Բաժիններ՝

5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բարբադոսի ափերի մոտ

Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։

Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Բրիջթաունից, որտեղ բնակվում է շուրջ 98,5 հազար մարդ, 146,7 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս