«Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Պուտինի հետ». Պեսկով

Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա հավելել է, որ Պուտին-Փաշինյան շփումները շարունակական բնույթ են կրում:

«Նա (Փաշինյանը) կշարունակի գործել (Հայաստանի վարչապետը), ուստի այս որոշումը, որը հրապարակվել է, անհապաղ քննարկման կարիք չունի», – ասել է Կրեմլի խոսնակը:

Նա ավելացրել է, որ երկու երկրների ղեկավարները «վերջերս են շփվել, շփումները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս