Գողությունը լավ արարք չէ: Յուրաքանչյուր դաստիարակված անձ դա մանկությունից գիտի: Գողությունը նաև դատապարտելի է:
Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվեց Հայկ Չոբանյանը: Այս հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող 41 հարցերից մեկն էր:
Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։
Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։
Մարտի 31-ին Օրինջ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առնվազն չորս մարդ է զոհվել, երկուսը տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։
Կյանքը ցույց տվեց, որ լեգիտիմ իշխանությունը, ինչպիսին պայմանականորեն կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ոչ միայն չլուծեց Հայաստանի խնդիրները, այլև պատուհաս դարձավ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի համար։ Գերլեգիտիմ իշխանության դիմաց մենք վճարեցինք Արցախի 75 տոկոսի, 5000 հայորդիների կորստով, տասնյակ-հազարավոր հաշմված ու խեղված ճակատագրերով ու Հայաստանի առջև ծառացած՝ ընդհուպ գոյաբանական սպառնալիքներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 616-ով: Մահացել է հինգ մարդ:
Բժիշկներն Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը «հանդիպում է հազվադեպ» և «չունի կլինիկական կամ էպիդեմիական նշանակություն»:
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 14 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով:
Եվրահանձնաժողովը հայտարարել է Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին՝ այդ երկրում դատավորների իրավունքների եւ դատական համակարգի անկախության սկզբունքի խախտման համար:
Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։
Չէ, Stratfor ամերիկյան գործակալության այս քարտեզը նոր չէ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանն է, ում համոզմամբ՝ ճանապարհաշինության մեջ և այլ ոլորտներում այսօր թալանն ու կոռուպցիան ավելի շատ է, քան նախկինում: Նա կոռուպցիոն գործարքների որոշ օրինակներ է ներկայացնում:
«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»։ Այս հայտարարությունն արել է Ալիևը, թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում է 3 ուժ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները. «Ապրիլի 24-ին ընդառաջ՝ պատահական չէ այս թրքասիրությունը, որը տածվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից: Նրանք ամեն ինչ անում են, որ հաստատեն Անկարայի այն թեզը, որ օտար երկրների կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն ուղղակիորեն վնասում է հայ-թուրքական հարաբերություններին, ինչի մասին երազել են թուրքերը երկար տարիներ»:
Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար:
Կարդացի Ամրամ Մակինյանի էջում հրապարակված «Լրիվ նորմալ է, որ մեղադրանքի որոշումները գրում է վարչապետի օգնականը» իրավաքաղաքական ֆարսի մասին որոշումը։
Իլհամ Ալիևը Զանգեզուրը համարել է ադրբեջանական հնագույն հող ու հայտարարել, որ Զանգեզուրը անկյունքարային դեր կխաղա թուրքական աշխարհի միավորման գործում:
Ապրիլյան պատերազմի ավարտից հետո մենք ևս մեկ պատերազմական գործողության մեջ ենք, և այդ պատերազմի կիզակետում դրված է Հայաստանի պետականության լինելիության հարցը, իսկ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, մասնավորապես, Թուրքիայի հետ մոտեցումներ շտկելու վերաբերյալ, ապա դա ինձ մոտ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին:
Պաշտպանը կարծում է, որ երեկ դատը հետաձգվեց ոչ թե իրավական հիմնավորումներով, այլ, որովհետև իշխանությունը տուրք է տվել մեղադրանքը փոփոխելու՝ իշխանություններին մերձ շրջանակի պահանջներին, և հիմա այդ գործողության իրականացումը սպասում է դատախազությունից:
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը:
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…