«Ларек открывается очень просто: Ով «կզում ա»՝ ներկա ա, ով «չի կզում»՝ նախկին ա». Գագիկ Համբարձումյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանն է, ում համոզմամբ՝ ճանապարհաշինության մեջ և այլ ոլորտներում այսօր թալանն ու կոռուպցիան ավելի շատ է, քան նախկինում: Նա կոռուպցիոն գործարքների որոշ օրինակներ է ներկայացնում:
Գ. Համբարձումյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե Մարտի 1-ը բացահայտելն էր, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը, մեկուսացնելը:
Ոստիկանության պետի նախկին տեղակալի համոզմամբ՝ օր առաջ առանց արտահերթ ընտրությունների պետք է ազատվել գործող իշխանություններից: Ըստ նրա՝ «Նոր ընտրությունների կազմակերպումը Նիկոլի միջոցով՝ ավելի մեծ դավաճանություն կլինի»:
Արցախյան 44-օրյա պատերազմը, Գ. Համբարձումյանը վստահ է, նախապես պլանավորած և պարտության տանող պատերազմ էր. «Պատերազմը պլանավորված նախանձելի հետևողականությամբ իրականացվող գործողություններ էին»,-ասաց նա:
Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս մարզային այցի ընթացքում զուգահեռ անցկացնում գելխեղդի, գելի հետ… Ըստ Փաշինյանի՝ ինքը կամ իր թիմը գեղխեղդն է, նախկինները՝ գելերը, իսկ ժողովո՞ւրդը.
«Ժողովրդին դնում է ոչխարի տեղ… բայց տենց տուզիկ-գելխեղդ լինո՞ւմ ա… ի՞նքն է գելխեղդը, Ավինյա՞նն է գելխեղդը, ո՞ր մեկն է իրենցից գելխեղդ»,-հարցին հարցով պատասխանեց Գագիկ Համբարձումյանը: