«Աննա ջան, դիմեք փաստաբանի». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարդացի Ամրամ Մակինյանի էջում հրապարակված «Լրիվ նորմալ է, որ մեղադրանքի որոշումները գրում է վարչապետի օգնականը» իրավաքաղաքական ֆարսի մասին որոշումը։

Ավելորդ ժամանակ չեմ ծախսի բացատրելու համար, թե ինչ է դա իրավական առումով, քանի որ ցանկացած ընթերցող ամեն ինչ կհասկանա ինքը։

Միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ շատ ընկերներ Աննա Վարդապետյանի մասին արտահայտվելիս շեշտում եմ, որ նա ժամանակին նորմալ աղջիկ է եղել, ուզում եմ նրան անկեղծ խորհուրդ տալ։ Աննա ջան, դիմեք փաստաբանի, այլևս երբեք նման բացատրություն չտաք առանց Ձեր փաստաբանի հետ խորհրդակցելու։

Անշուշտ ինձ գոնե տեսանելի փաստաբանների շրջանակից դժվար թե որևէ մեկը համաձայնվի Ձեզ օգնել կոնտրետ այս գործով, բայց այնուամենայնիվ փորձեք գտնել։

Ես խիստ կարևորում եմ, որ յուրաքանչյուր փաստացի մեղադրյալ անձ ողջամիտ կերպով պաշտպանվելու հնարավորություն ունենա, իսկ Ձեր բացատրությունը որքան ինձ ուրախացրեց որպես ՀՀ քաղաքացու, նույնքան տխրեցրեց որպես փաստաբանի ու մասնագիտական առումով ցավ պատճառեց։

Գտեք փաստաբան, գտեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031