Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է. Ամիրան Գամկրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին: Ինչպես փոխանցում է apsny.ge-ն, Գամկրելիձեն նշել է, որ երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է և պահանջում է ուժեղացնել վերահսկողությունը:

«Իհարկե, նշված ցուցանիշներն ու համաճարակաբանական իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեինք փետրվար-հունվար ամիսներին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել է վատթարացման միտում», – ասել է նա:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 673-ով, մահացել է 8 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 281 հազար 145 դեպք: Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 272 հազար 899 հիվանդ, մեկ օրում՝ 298 մարդ: Մահացել է 3 հազար 773 պացիենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031