Այս հայտարարությունն արել է Ալիևը, թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»։ Այս հայտարարությունն արել է Ալիևը, թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում։
Միլլի մեջլիսի «Իմ քայլը» խմբակցության ուսապարկ-պատգամավորներ, ոնց ե՞ք։ Կա՞ք դեռ, գետինը չե՞ք մտել։
ԳՇ գեներալներ, դու՞ք ինչպես եք ձեզ զգում Նիկոլի հետ։ Ապրում եք, սովորականի պես գործի գնալ-գալո՞վ։ Ի՞նչ է եղել, որ։ Նորմալ է։ Արցախը հանձնեցինք, թուրքական աշխարհի դիմաց Սյունիքի դարպասները բացում ենք, ու ինքնագոհ վայելում կյանքը։
2018թ.-ին մերժված նախկինում, նույն Ալիևը հուսահատ ծղրտում էր, իրեն պատեպատ էր տալիս՝ Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչելու համար։ Իսկ այսօր, աշխարհի թուրքալեզու իր բարեկամներին հրավիրում է Սյունյաց աշխարհը ևս թրքացնելու։
Մի շարք հայ օլիգարխնե՛ր, աչքնե՛րդ լույս։ «Բախտը ձեզ ժպտացել է», որովհետև նստած սպասում եք, որ իբր ապագա առևտուրը ձեզ մեծ փողեր է բերելու։ Այ, երբ բերեց, այդ ժամանակ էլ ձեզ պետք է հանել, ու թուրքերին մտցնել աշխարհի հիմարների ցուցակի մեջ։
Հիշե՛նք, թե Արևմտյան Հայաստանում, մեր պապերն ինչպես են կորցրել իրենց հսկայական հարստությունը, և մազապուրծ փախել իրենց իսկ Հայրենիքից։ Իսկ մինչ այդ, ապրում էին թուրքի հետ ու հաջողությամբ հարստանում։
100 տարի է անցել, Հայը չի՛ փոխվել, ու թու՛րքն էլ չի փոխվել։
Այնինչ, դեռ չենք հասցրել հողին հանձնել աշնանային պատերազմում, Հայրենիքի համար զոհված մեր բոլոր տղաների մասունքները։
Հ.Գ.Կյանք-պատիվ-արժանապատվություն-միտք- գիտակցություն + փող+դավաճանություն=նիկոլիզմ»: