Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավալացել է 616-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 616-ով: Մահացել է հինգ մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 281 761 դեպք։

Դրա հետ մեակտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինականերից դուրս է գրվել 268 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 273 167 հիվանդ: Մահացել է 3 778 մարդ: Մեկ օրում կատարվել է 31 947 թեստ, այդ թվում 20 364-ը՝ հակագեների եւ 11 583-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:

Ախտահանման ցուցանիշը. մեկ օրում՝ 1,93 տոկոս, վերջին 14 օրը՝ 1,74 տոկոս, վերջին յոթ օրը՝ 1,61 տոկոս: Այժմ կարանտինում է գտնվում 270 մարդ, ստացիոնարներում՝ 1 674, քովիդ-հյուրանոցներում՝ 261 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս