Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 մլն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան:
«Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հնարապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան համարվող շենքերին ամանորյա միջոցառումների լուսավորության անցկացման նպատակով արված անցքերին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրին, ասաց, որ շուրջ 10 օր առաջ նախարարությունում հանդիպում-քննարկում է ունեցել տեղահանված քաշաթաղցիների հետ, որոնք բարձրացրել են մի շարք խնդիրներ, և դրանց մեծ մասին նախարարությունը դրական արձագանք է տվել։
Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջիվ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հուսով Է, որ ապագայում իր երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական Էներգակիրներից:
Ռուսաստանը գիտակցում է միջուկային զենքի կիրառման վտանգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը եւ ասել, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան։
Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
ւժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը:
Կառավարությամբ որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։
Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից:
Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքին նախագիծը ստացավ խորհրդարանի հավանությունը:
Հայաստանում առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցողների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերը՝ հավելումները կնվազեն:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագծին։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Երևան։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է Կլաարը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավատում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում խաղաղություն կլինի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022 թ. դեկտեմբերի 6-7-ը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։
ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂ
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպման վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
Ֆրանսիայում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն այս տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազարը: Այս տվյալները հրապարակել է Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը (Sante publique France):
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 649 հազար 964-ի: COVID-19-ով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները փոքր-ինչ մեղմացնելու մասին: Ըստ նոր կանոնների՝ լոքդաունի կենթարկվեն ոչ թե ամբողջ շրջաններ կամ թաղամասեր, այլ առանձին բազմաբնակարան շենքեր կամ հարկեր: Վիրուսի թեստի դրական արդյունքով մարդիկ կարող են մեկուսանալ տանը, այլ ոչ թե գերծանրաբեռնված դաշտային հիվանդանոցներում, որտեղ հակասանիտարական պայմաններ են: Իսկ այն դպրոցները, որտեղ բռնկումներ չեն եղել, պետք է […]
Իսկ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է Դատաիրավական համակարգին ուղղել շուրջ 198 միլիարդ դրամ (տարեկան ճշտված պլան):
Գերմանիայում ծայրահեղական մեծ խմբավորման առաջնորդների են ձերբակալել, որոնք հեղաշրջում էին նախապատրաստում:
Քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, Հայաստանում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները։ Հայկական իրավական համակարգում, մի խոսքով, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։