
«Իրական ուժը գաղափարն ու գիտելիքն է, այլ ոչ փողը»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերմանիայում ծայրահեղական մեծ խմբավորման առաջնորդների են ձերբակալել, որոնք հեղաշրջում էին նախապատրաստում:
Դրա առաջնորդը նախկին ազնվականների տոհմից է, որը ներկայում գործարար է:
Առաջնորդների մեջ կան նաև նախկին պատգամավոր և գործող դատավոր ու այլ ազդեցիկ անձինք:
Առաջին բաներից, որ հայտնի է արդեն, նրանք պլանավորել էին զինված հարձակում օրենսդիր մարմնի վրա և իշխանության զավթում: Իշխանությունը փոխելու համար արդեն ձևավորել էին ստվերային կառավարություն (ինչը ի դեպ մեր ընդդիմության մոտ այդպես էլ չի ստացվում) և այլ կազմակերպական մարմիններ:
Գերմանական սոցցանցերում մտահոգ քաղաքացիներ գրում են՝ «բանտում չթողեք դրանց, որ գրքեր գրեն»: Որովհետև իրենք լավ գիտեն, թե գաղափարներով ինչեր կարելի է անել: Իրենք լավ են տեսնում իրենց Մարքսի և այլոց գրերի թողած հետքն աշխարհի վրա:
Իրական ուժը գաղափարն ու գիտելիքն է, այլ ոչ փողը»: