5 մլն դրամ. ԱԳՆ-ն նոր գույք է գնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում:

Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված գրասենյակային կահույքը նախարարությանն է հանձնվել 2016 թվականին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2 նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կահույքն ունի որակական լուրջ խնդիրներ, զգալի մասը վնասված է ու մաշված: Վնասված կահույքի մեծ մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի եւ ենթակա չէ վերանորոգման։

Եվ, ահա, ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը առաջացել է նախարարության աշխատանքային պայմանները բարելավելու, գույքը թարմացնելու նպատակով: Բացի այդ, նոյեմբերի 27-29-ին Հայաստանում տեղի է ունեցել «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որի ծախսերի փոխհատուցման համար էլ անհրաժեշտ է 8 մլն 500 հազար դրամ:

Այսինքն՝ այս երկու միջոցառումների համար համատեղ ԱԳՆ-ն կստանա 13 մլն դրամից ավելի գումար»:

Տեսանյութեր

Լրահոս