Բաժիններ՝

Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազարը

Ֆրանսիայում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն այս տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազարը: Այս տվյալները հրապարակել է Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը (Sante publique France): Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Այսպես, դեկտեմբերի 6-ին գործակալությունն արձանագրել է վարակման 105 516 նոր դեպք, ինչը 71 տոկոսով ավելի է, քան երկու շաբաթ առաջ: Ընդ որում, վերջին յոթ օրում հիվանդացությունն աճել է միջինում մինչև 57,9 հազար դեպք: Մեկ օրում վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացվածների թիվը նախանցյալ շաբաթվա համեմատությամբ աճել է 14 տոկոսով՝ հասնելով մինչև 1100-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ:

Բացի այդ, գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնի է դարձել կորոնավիրուսով 117 հիվանդների մահվան մասին, ինչը 13-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Իսկ ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ֆրանսիայում մահացել է շուրջ 159 300 մարդ:

Այժմ Ֆրանսիայում ավելի ու ավելի հաճախ են հնչում հասարակական վայրերում բժշկական դիմակներ կրելու կոչեր, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտով երթևեկելիս: Նաև իշխանությունները կանոնավոր կերպով պատվաստման կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում: Ֆրանսիայի առողջապահության նախարար Ֆրանսուա Բրոնը դեկտեմբերի 4-ին անհանգստություն էր հայտնել, որ երկրում քովիդով, գրիպով և բրոնխիոլիտով հիվանդացության միաժամանակյա աճը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս