
«Այս գծապատկերը ցույց է տալիս, թե Կառավարությունը ինչքան ծախս է արել դատաիրավական համակարգի վրա»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս գծապատկերը (կազմեց Հ. Ավետիսյան) ցույց է տալիս, թե Կառավարությունը ինչքան ծախս է արել դատաիրավական համակարգի վրա և սա համադրվում է գրանցված հանցագործությունների թվի հետ:
Գծապատկերից երևում է, որ չնայած դատաիրավական համակարգին ուղղվող ծախսերը մեծ ծավալներով աճել են, գրանցված հանցագործությունների թիվը նույնպես զգալիորեն աճել է:
Իսկ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է Դատաիրավական համակարգին ուղղել շուրջ 198 միլիարդ դրամ (տարեկան ճշտված պլան):
Եղեք տեղեկացված, թե ուր են գնում ձեր վճարած հարկերը և ինչպես է աշխատում պետական համակարգը: