«Քննարկում ենք, որպեսզի բանկերը հաշվի չառնեն տեղահանված արցախցիների վարկունակությունը». Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրին, ասաց, որ շուրջ 10 օր առաջ նախարարությունում հանդիպում-քննարկում է ունեցել տեղահանված քաշաթաղցիների հետ, որոնք  բարձրացրել են մի շարք խնդիրներ, և դրանց մեծ մասին նախարարությունը դրական արձագանք է տվել։

«Ինչ վերաբերում է բանկերի հետ կապված հարցերին՝ քաղաքացիների վարկունակության հետ կապված հարցերին, եթե մինչև մեր հանդիպումը բանկերն ընտանիքի բոլոր անդամների վարկային պատմությունն էին դիտարկում, այս դեպքում մենք հիմա բանկերի հետ, ԿԲ մեր գործընկերների հետ քննարկում ենք, որպեսզի բանկերն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեն և այդ վարկունակությունը չդիտարկեն։ Խոսքը «սև ցուցակում» հայտնված քաղաքացիների մասին է․․․»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով թոշակները 2000-3000 դրամ բարձրացնելու հետևանքով հազարավոր անապահով ընտանիքներին տրամադրվող  նպաստներից զրկվելու հանգամանքին, Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց անապահովության գնահատման համակարգի մասին․

«Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի, թե ինչպես է հաշվարկվում ընտանիքի անապահովությունը։ Դա արվում է՝ տարբեր բնութագրիչներով, որոնցից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են: Երբ ընտանիքների եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունը, բնականաբար, իր հետ բերում է, օրինակ, նպաստի իրավունքի ձեռքբերման կամ նպաստի իրավունքը կորցնելուն․․․»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս