Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022 թ. դեկտեմբերի 6-7-ը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպությունների մասնակիցների և երկրների առաջնորդների։
Հայաստանից նաև ներկայացված են եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես՝ կոռուպցիայի կանխարգելման և պայքարի հարցում։
Կոնֆերանսի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ` Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խթանելու շուրջ։