
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ժամանում է Երևանում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Երևան։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է Կլաարը: Նա մասնավորապես գրել է. «Բարի առավոտ։ Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրից ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ», – գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ Կլաարը նոյեմբերի վերջին էր տարածաշրջանում՝մասնավորապես Բաքվում։ Ամփոփելով Բաքու կատարած այցը՝ Կլաարը նշել էր, որ Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար։