Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
Ռուսաստանաբնակ, ծագումով հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում 3 ժամ 32 րոպե տևած պայքարում 6։3, 6։4, 3։6, 7։6 հաշվով ամերիկացի Ֆրենսիս Տիաֆուին հաղթելուց հետո Մելբուռնում հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել Արցախին։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևույթները խորությամբ և բազմաշերտ ընկալողները պետք է հասկանան, որ երբ պետության ղեկավարը իր առաջ դրված խնդիրների լուծման խոչընդոտները տեսնում է սեփական ժողորդի ուշադրություն՝ ԴՆԹ-ի մեջ, դա արդեն վերջն է, դա նույնիսկ աբսուրդի ժանր չէ, դա այլևս մտքի սխալականության ապացուցման ենթակա չէ, դա արդեն մտավոր աղանդավորականության, խեղված հոգեկան և բարոյական ներաշխարհ կրելու նշան է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, սեփական մահաբերությունն ու անբարոյականությունը կոծկելու համար այսօր կրկին ասել է, թե մեր հասարակության խնդիրները «ԴՆԹ մակարդակով են»:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ թշնամու կողմից Արցախը շրջափակելու հետևանքով ստեղծված ծանր վիճակին և վստահեցրեց, որ մարդիկ չեն հուսալքվում, գիտակցում են պահի լրջությունն ու պայքարում. «Իրավիճակը նորմալ է, մինչև հիմա դիմանում ենք, ամեն դժվարություն կամաց-կամաց հաղթահարում ենք: Ամենակարևորը՝ մարդկանց մոտ խուճապ չկա»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկը կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Գարնանային տոնի կապակցությամբ և նրան հրավիրել Է այցելել Բելառուս:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ պատախանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է, որ վրացիները կցանկանային լսել վրացական տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին, այլ ոչ թե թռիչքների հնարավոր վերսկսման մասին։
Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը։
Հնդկաստանի Գոա նահանգ մեկնող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունից հետո:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան:
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:
Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։
Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ:
Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են […]
Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը:
ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։
Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից:
ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել:
Բրազիլիան ռեկորդ է սահմանել 2022 թ.-ին Ամազոնի հատված անտառների մակերեսով, որը կազմել է ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր:
Միջազգային համակարգի տվյալներով՝ 2022 թ. դեկտեմբերին յուանի բաժինը միջազգային հաշվարկներում կազմել է 2,15%:
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից։
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը: