Կարգազանցի նկատմամբ ընդհուպ ուժային միջոց կիրառելը լավություն է մարդուն, պետությանը. Փաշինյան
Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը։
Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ խնդիրները իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ ԴՆԹ մակարդակի խնդիրներ են։ Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Ընդգծեմ, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման մասին՝ սկզբունքային կարևոր նշանակություն է եղել, որ Պարեկային ոստիկանությունը նոր լինի ՝ սկսած ավտոմեքենաներից, վերջացրած հագուստից, բայց ամենակարևորը՝ պետք է լինի նոր մտածողություն»,- ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ պետք է ամեն նորաստեղծ կառույցում բերել նոր մտածողություն։
«Մենք այդպես ես վարվում կրթության, իրավական, զինված ուժերի ոլորտում և չափազանց կարևոր մոտեցում է։ Ցանկանում եմ, այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս»,- եզրափակեց Փաշինյանը։