Դրանք սոցիալական աջակցություններն են. Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն` գյումրեցիներին ընտրություններից առաջ 50 հազար դրամ բաժանելու մասին

Իշխող թիմը պարտավորություն ունի հետևելու ընտրություններին, այս պահին մեր ունեցած տվյալներով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետոքվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաև տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, և հարցին՝ սա կաշառքի դեպք չէ՞, քաղաքապետի թեկնածուն առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որ նրանք այդ հարցը քննեն:

Հարցին՝ նա՝ որպես Շիրակի մարզպետ, գյումրեցիներին բաժանե՞լ է այդ 50 հազարական դրամները, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, տեսեք դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք պայմանավորված չեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով»:

Դիտարկմանը՝ ընտրությունների ընթացքում դա վարչական ռեսուրսի կիրառում չի՞ համարվում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց՝ իհարկե ոչ:

«30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին, 30 տարի այդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին: Դուք խառնում եք իրար ամեն բան»,-ասաց նա:

Այն դիտարկմանը, թե Սյունիքում երբ նման գործընթացներ տեղի ունեցան ԱԺ ընտրություններից առաջ, շատ ՔՊ-ականներ դա որպես կաշառք դիտարկեցին և նույնիսկ քրեական գործեր հաուցվեցին, օրինակ՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ, Հարությունյանն արձագանքեց.

«Դրանք իրար նման չեն, բացարձակ նման չեն: Իմ ասածը շարունակական գործընթաց է»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Հարությունյանի ընտրվելու դեպքում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Նազելի Բաղդասարյանի եղբայրը պետք է նշանակվի փոխքաղաքապետ, թեկնածուն արձագանքեց, թե իրենք գուշակությամբ չեն զբաղվում, ինքն ունի իր տեսլականը, որը այժմ հրապարակման ենթակա չէ:

Տեսանյութեր

Լրահոս