Փաշինյան Նիկոլ, Պետրոս Ղազարյան, բան չունե՞ք ասելու
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Պետրոս Ղազարյանը երեկ Գյումրիում անցկացրեց դեբատներ:
Դեբատների ընթացքում ոչ ոք այդպես էլ չհետաքրքրվեց, թե ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը Գյումրու ավագանու 2016 թվի ընտրությունների շեմին Գյումրիում բաժանում էր մի բուկլետ, որտեղ գրված էր, որ Գյումրիում առկա են տնակներում ապրող 2300 ընտանիքներ, իսկ վարչապետ դառնալուց հետո այդ թիվը նվազեց ու դարձավ 457: Ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այդ Գյումրու անօթևանության խնդիրը պետք է լուծվեր նոր շինարարության միջոցով, իսկ իշխանափոխությունից հետո վարչապետը սկսեց շրջանառել ԲԳՎ ծրագրերի կիրառումը: Վախենում էիք երևի անունս տալուց, չէ՞:
Ոչ մեկը չհետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2017 թվին լուծարվել է ՔՊ Գյումրի տարածքային կազմակերպությունն ու այդպես լուծարված մնացել է չորս տարի:
ՔՊ կուսակցության տեղի կաշառակեր, ճամբարափոխ ֆունկցիոներների անցյալին ու ներկային այդպես էլ ոչ մի ակնարկ չեղավ:
Մտածում էի կպահանջեն, որ հրապարակվի պատերազմից չվերադարձած գյումրեցիների թիվը: Կամ կխոսվի թիվը չհրապարակելու պատճառների մասին, բայց էլի ապարդյուն:
Գյումրիւմ ՝ Շիրակ օդանավակայանի հարևանությամբ պետք է հիմնվեր օդանավի գործարան, Գյումրիում պետք է կառուցվեր նոր ավտոկայան: Շիրակի նախկին խելապակաս մարզպետը դեռ 2018 թվին գրություն էր ուղարկում ՀՀ ՏԿՆ՝ հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկությամբ, ինչո՞ւ չխոսեցիք այս մասին:
Փաշինյան Նիկոլն ու իր թիմակիցները 2017 թվին թիկունքիս հետևում վաճառում էին տեղական հանձնաժողովների տեղերը, իսկ հիմա խոսում են ճշտությունից: Չունեի՞ք բան ասելու:
Փաշինյան Նիկոլը փորձում է դեմոկրատ երևալ, բայց ոստիկաններին հրահանգում է, որ հարձակվեն ինձ վրա, երբ մի քանի ամիս առաջ անցնում էր տանս մոտով:
Դեբատներից մեկ օր առաջ՝ տնիցս բերման եմ ենթարկվում՝ իշխանություններին սուր քննաատելու հիմար պատճառաբանությամբ: Չկա՞ր ասելիք:
Էլի ասե՞մ: Ընտրություններում կրիմինալի ներգրավվածությունից ես պիտի խոսե՞մ: Բա դուք ո՞վ եք:
ՔՊ կուսակցության ներկայիս տարածքայինի՝ «քեռու տղա», «մորքուրի տղա», «դասարանի տղա» վիճակներից տեղյակ չե՞ք: Շիրակի մարզում արդեն երեք տարի՝ բլոտով աշխատանքի տեղավորվելու հարյուրավոր դեպքերից տեղյակ չե՞ք:
Թիվ 31 ընտրական հանձնաժողովի նախագահն ո՞վ է, ո՞ւմ բարեկամն է, ու ո՞ր քաղաքական թիմի շահերն է սպասարկո՞ւմ: Չգիտե՞ք:
Բա ի՞նչ գիտեք»: