Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:
Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետությունում տիրում է լիբերալ ֆաշիզմ. Հայկ Դերզյան
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:
Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի պատգամավորները վերջին ամիսներին արգելափակել կամ վերանայել են ավելի քան 1 մլրդ եվրո ընդհանուր գումարի պաշտպանական պայմանագրեր՝ խստացնելով վերահսկողությունը Գերմանիայի ռազմական գնումների նկատմամբ, հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ
Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Արևմուտքին անհետաքրքիր դարձան ընդհանուր առևտրային կանոններ, երբ սկսեց «պարտվել» դրանում. Պուտին
Նարեկ և Սամվել Կարապետյանները հանդես են եկել հատուկ ուղերձով:
Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է ձգվել մեկ տարի, քանի որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում նավը վնասվել է ավելի լուրջ, քան նախկինում ընդունվել էր։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գրոսսին հավելել է, որ մնացած հարցերն իր իրավասությունների մեջ չեն մտնում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքների համար։
CNN-ը հունիսի 5-ին, հղում անելով չորս աղբյուրի, հայտնել էր, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում գաղտնի տեղակայել էր ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ՝ Իրանի ուղղությամբ գործողություններին աջակցելու նպատակով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում, այդ թվում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող հատվածներում։
Իրական դավադրության մասին գերմանացիք իհարկե չեն խոսի․ նախ, որովհետև ԱՄՆ հետ ուղիղ կոնֆրոնտացիային նրանք դեռ պատրաստ չեն, բայց կա ևս մեկ բավականին անախորժ դրվագ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավարտվում է 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության նախընտրական քարոզարշավը։ 168TV-ն շարունակում է ուշադրությամբ հետևել քարոզարշավի շուրջ ձևավորված ընդհանուր իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին։ Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Հնդկաստանի կառավարությունը դիտարկում է բյուջեի տարբեր հոդվածներով ծախսերի կրճատման հնարավորությունը՝ նավթի և պարարտանյութերի գնման ծախսերի փոխհատուցման համար բարձր սուբսիդիաների պատճառով։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է The Economic Times-ը։
Նիկոլ Փաշինյանը գցեց հարցը «արեւմտամոլ» ուժերի գրպանը, ըստ էության վարկաբեկելով նրանց: Ինչո՞ւ: Որովհետեւ, նախ բավականին բարդ է խաղը, ոչ միարժեք թե արտաքին տիրույթում, թե իշխանության ներսում:
Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է
Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում «Նատրա» և «Ցիրկոն» նավերի վրա գրոհների և դրանց հետևանքով Ադրբեջանի 5 քաղաքացու մահվան համար և նշել, որ սերտ կապի մեջ է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և երկրի արտաքին գործերի նախարարության հետ:
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր Հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։
Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ծովային անօդաչուն հայտնաբերվել է Կոնստանցայի նավահանգստում առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում։ Այն պայթել է առավոտյան ժամը 10:30-ին։ Վիրավորներ կամ ավերածություններ չեն եղել։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25 քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։
Քարոզարշավի վերջին օրը «Միասնության թևերի» թիմը Արաբկիրում է
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը նախատեսում է հնարավորինս սեղմ ժամկետներում փոխել երեք առանցքային բարձրաստիճան ղեկավարների։ Ինչպես գրել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում կատարելով ներքին փաստաթղթի, մինչև հունիսի 18-ը բաց է հայտերի ընդունումը գլխավոր քարտուղարի, ինչպես նաև նրա երկու տեղակալների պաշտոնները զբաղեցնելու համար։
Ռազմական գերատեսչությունը չի նշել անօդաչուի ծագումը, սակայն հայտնել է, որ այն «ռումինական բանակի տեխնիկայի մաս չի կազմում և գործի չի դրվել զորավարժություններում, որոնք Պաշտպանության նախարարությունը վերջերս կազմակերպել է Սևծովյան տարածաշրջանում»։
Ynet-ը նշում է, որ Նեթանյահուն ասել է, թե «այս պահին համաձայնագիր չկա», քանի որ «Հեզբոլլահ»-ը հրաժարվել է ընդունել դրա պայմանները։
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքի մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ԲԴԽ-ի հունիսի 4-ի դռնփակ նիստում որոշում է կայացվել Ռուբեն Մխիթարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից: