Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:
Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ ուրբաթ օրվա գործադուլն այս շաբաթ արհմիությունների ավելի ընդարձակ բողոքի մի մասն է` ընդդեմ պետական հատվածի թերֆինանսավորման և անձնակազմի պակասի, օրինակ՝ առողջապահության և կրթության ոլորտում:
Սփյուռքում աշակերտության տարիք ունեցող երեխաների 2 տոկոսն է, որ հայկական դպրոց է հաճախում. Յակուբյան
Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:
Ցավոք, պետական ներկայություն չկա, որ տեսնեինք՝ որքանով է հնարավոր քաղաքակիրթ բանավեճը. Վահան Զանոյան
«Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս Արցախից տեսակապով միացավ «Ապագա Հայկականը» նախաձեռնության կազմակերպած համաժողովին:
Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննության շրջանակներում ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Դե իսկ մեր վճարած հարկերից ահռելի աշխատավարձ ստացող Պետրոսն էլ իր “նիկոլապաշտպանի” դերը շատ լավ էր տանում՝ որևէ ձևաչափով չհակադարձելով կապիտուլյանտների իշխանության այս պրիմիտիվ զեղծարարի “մկկոցներին”…
63-ամյա Լի Ցիանգը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, ով նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում:
Երբ ցույց կտան, թե դրանից ինչ ենք ստանալու, գուցե հասկանանք։ Բայց կրկնում եմ՝ մենք չգիտենք՝ եթե ոչ ՀԱՊԿ, ապա ի՞նչ, գուցե նոր դաշի՞նք են կնքել ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ եւ իրենք ստանձնում են նույն պարտավորությունները, ինչ Ռուսաստանը։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ իրենք ստանձնած պարտավորություններն ավելի լավ կկատարեն՝ սա կլինի այլընտրանք։
Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել են մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։
Հանդիպումն անցել է ջերմ հյուրընկալ միջավայրում, ձեֆք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն։
«Արցախի խնդիրն այն հարցն է, որն այսօր մեզանից բոլորից ահռելի ջանք է պահանջում: Ես ծայրահեղ անհանգստացած եմ, որ մեզանում՝ հայաստանյան միջավայրում, այս հարցում, ցավոք, կան երկու տարբեր բևեռացված տեսակետներ, որոնցից ոչ մեկը ճիշտ չէ,- «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի անդամ, Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը՝ մանրամասնելով,- Մեկն ասում է՝ պետք է պահաջենք, որ Արցախը դառնա անկախ պետություն, մյուսն էլ ասում է՝ մենք ոչինչ չենք կարող անել. պետք է մտածենք ամեն առանձին արցախցու իրավունքների պաշտպանության մասին:
«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Երևանում անցկացնում է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը: Համաժողովի երկրորդ օրվա քննարկումների արդյունքներն ամփոփելով՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, համաժողովի՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական խմբի ղեկավար Արամ Աբրահամյանը նկատեց.
Հայ առաքելական եկեղեցին կարող է լինել ցանցային կառույցի սաղմը. Արամ Աբրահամյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ։
Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. Արիկ Գևորգյանը ներկայացնում է քվեարկության արդյունքներ
Ըստ այդ հոդվածի վերնագրի Ալիևը ներկայացվում է,որպես Սերժ Սարգսյանի սիրելի դասական,սակայն թե հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ասված որ՞ խոսքի համար է նման հիմարություն երկնել ՀԺ անհայտ է:
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։
Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով:
«Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի երկրորդ օրը` ՈւՂԻՂ
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 933-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն:
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժներն ազդում են նաև ԱՄՆ-ի օրակարգի վրա։ Այս կարծիքին է «Ciner» մեդիա ընկերության ամերիկյան ներկայացուցիչ Ալի Չընարը։ Նա նաև նշել է, որ արդեն 100 մլն դոլարից ավել գումար է հավաքվել երկրաշարժից տուժած շրջաններին օգնելու նպատակով։